19:26 13 սեպտեմբերի, 2012Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է 30-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արսեն Գալստյանին։
Նախարարը շնորհավորել է մարզիկին օլիմպիական ոսկի նվաճելու կապակցությամբ։ «Հպարտ ենք, որ ունենք ազգությամբ հայ նոր օլիմպիական չեմպիոն եւ միաժամանակ ուրախ, որ նա չի խզում կապերը հայրենիքի հետ: Մաղթում եմ, որ 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում նույնպես Արսենը օլիմպիական ոսկու արժանանա»,- ասել է նախարարը:
Արսեն Գալստյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ միշտ հպարտացել է իր հայ լինելով եւ հորդորել արտերկրում աշխատող բոլոր հայ մարզիկներին սերտացնել կապերը հայրենիքի հետ, հայտնում է նախարարության լրատվական բաժինը։
60 կգ քաշային Արսեն Գալստյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճեց Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.