Անդրեա Պիրլոն գլխավորեց «Յուվենտուսի» Մ-23 թիմը

22:06   30 հուլիսի, 2020

«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Անդրեա Պիրլոն գլխավորեց թուրինյան ակումբի մինչեւ 23 տարեկանների թիմը՝ փոխարինելով Ֆաբիո Պեկյուին, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ 41-ամյա Պիրլոն նախքան այս մարզչական աշխատանքի փորձ չի ունեցել։

Նա «Յուվենտուսում» հանդես է եկել 2011-2015-ին՝ դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն։

Պիրլոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2017-ին ամերիկյան «Նյու Յորք Սիթիում» հանդես գալուց հետո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։