19:32 30 հուլիսի, 2020Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը վերադարձել է «Ցյուրիխ»՝ գլխավորելով շվեյցարական ակումբի մինչեւ 21 տարեկանների թիմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
2019թ․ մայիսի Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո Արթուր Պետրոսյանը չուներ մարզչական աշխատանք։
48-ամյա Արթուր Պետրոսյանը «Ցյուրիխում» խաղացել է 2003-2006-ին, այնուհետեւ 2006-2016-ին եղել է ակումբի մինչեւ 14, 15, 16, 18, 21 տարեկանների թիմերի գլխավոր մարզիչ։
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգայինը թիմը գլխավորել է 2016-2018-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.