20:21 30 հուլիսի, 2020Նորաստեղծ «Նորավանք» ֆուտբոլային ակումբը սկսել է Վայք քաղաքի «Արևիկ» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները։ Այն կլինի «Նորավանքի» տնային մարզադաշտը։
Կտեղադրվի ՖԻՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանող արհեստական խոտածածկ և կվերանորոգվի գոյություն ունեցող տրիբունան, հանդերձարանները, գրասենյակներն ու լսարանը։
Մինչև տնային մարզադաշտի պատրաստ լինելը, թիմը մարզվելու և տնային հանդիպումները անցկացնելու է Չարենցավանի «Վան» ՖԱ-ի մարզադաշտում:
«Նորավանքը» հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։ Վայքի քաղաքային ստադիոնում հանդիպումները կանցկացնի 2021թ․ գարնանից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.