«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել պորտուգալացի կիսապաշտպանի հետ

21:50   29 հուլիսի, 2020

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բրազիլական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆերնանդես Մաչեդոյի հետ (Պերդիգաո), հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայություը։

29-ամյա ֆուտբոլիստը 2011-ից հանդես էր գալիս Պորտուգալիայի առաջնությունում, ներկայացրել է «Բրագայի» երկրորդ թիմը, Բարձրագույն խմբի «Բոավիշտա» և «Շավիշ» ակումբները:

«Շավիշի» կազմում պորտուգալացին անցկացրել է 97 հանդիպում` դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: «Շավիշում» նրա թիմակիցն է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։