«Բավարիան» հետաքրքրվում է Կավանիի ծառայություններով

10:45   29 հուլիսի, 2020

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին կարող է մարզական կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում», տեղեկացնում է Le10Sport-ը:

«Բավարիան» բանակցություններ է վարում ազատ գործակալի կարգավիճակ ստացած ուրուգվայցի հարձակվողի հետ:

33-ամյա հարձակվողի հետ բանակցություններ է վարում նաև իտալական «Ռոման»:

Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում Կավանին մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։