Չավի․ «Բարսելոնան» իմ գլխավոր նպատակն է, իմ տունն է, բայց պետք է հարգել Սետիենին

22:45   28 հուլիսի, 2020

Իսպանիայի եւ «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Չավի Էրնանդեսը հաստատել է, որ ցանկանում է գլխավորել կատալոնական թիմը, սակայն հիմա դեռ կենտրոնացած է Դոհայի ակումբի վրա։

«Ես չեմ թաքցնում, որ «Բարսելոնան» իմ գլխավոր նպատակն է, երբ կգա ժամանակը։ «Բարսելոնան» իմ տունն է, եւ դա կլինի իմ երազանքի իրականացումը։ Բայց հիմա ես կենտրոնացած եմ «Ալ Սադի» վրա, եւ առաջին հերթին պետք է հարգել Սետիենին։ Ես թիմին մաղթում եմ լավագույնը։

Հիմա «Բարսելոնան» փոփոխական հաջողությամբ է խաղում, բայց ես հավանում եմ Սետիենի գաղափարները՝ գրավիչ ֆուտբոլ եւ գերիշխանություն խաղադաշտում։ Երբեմն մրցակիցները խանգարում են դրան, բայց Սետիենի գլխավորությամբ «Բարսելոնան» ունեցել է շատ գեղեցիկ եւ արդյունավետ խաղեր»,- Չավիի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն։

Հիշեցնենք, որ Չավին հուլիսի 25-ին վարակվել է կորոնավիրուսով եւ այժմ ինքնամեկուսացած է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։