UFC-ի նախագահը խոստացել է հրաժեշտի մենամարտ կազմակերպել Նուրմագոմեդովի համար

14:52   28 հուլիսի, 2020

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն այս տարի կարող է իր վերջին մենամարտը անցկացնել:

«Նուրմագոմեդովին UFC-ում մնացել է անցկացնելու 2 մենամարտ: Կասկած չկա, որ նրա առաջիկա մրցակիցը լինելու է Ջասթին Գեթժին, սակայն մենք չգիտենք, թե նրանից հետո ում հետ կմենամարտի Խաբիբը:

Հնարավոր է՝ Նուրմագոմեդովի մրցակիցը լինի Քոնոր Մաքգրեգորը, կարող է լինել նաև Սեն-Պյերը: Մենք հրաժեշտի մենամարտ կկազմակերպենք նրա համար»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն:

Նախնական տեղեկություններով՝ Ջասթին Գեթժիի և Խաբիբ Նուրմագոմեդովի մենամարտը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում Ջասթին Գեթժին տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ իր հայրենակից Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։