«Ինտեր» - «Նապոլի». Բուքմեյքերների կարծիքը

11:16   28 հուլիսի, 2020

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում հուլիսի 28-ին կընդունի «Նապոլիին»:

Ըստ բուքմեյքերների՝ հանդիպման ֆավորիտն իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն է, որի հաղթանակը ստացել է 2.00 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 3.80, Ջենարո Գատուզոյի գլխավորած «Նապոլիի» հաղթանակը՝ 3.40 գործակիցը:

Ա Սերիայի 36 տուրերից հետո «Ինտերը» 76 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Նապոլին» 7-րդն է՝ 59 միավորով:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։