«Չելսին» բանակցություններ է սկսել «Բայերի» հետ Հավերցի տրանսֆերի հարցով

21:12   27 հուլիսի, 2020

Լոնդոնի «Չելսին» պաշտոնական բանակցություններ է սկսել գերմանական «Բայերի» հետ  գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերի հարցով, հաղորդում է Goal.com-ը։ Անգլիայում բացվել է ամառային տրանսֆերային պատուհանը, որը կփակվի հոկտեմբերին։ Անգլիական ակումբը Հավերցի համար կվճարի 80 միլիոն եվրո։

Բրիտանական մամուլը գրել էր, որ «Չելսին» արդեն համաձայնության է հասել 21-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում: Հավերցը լոնդոնյան ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:

Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.