Սարի. «Յուվենտուսում» հանդես են գալիս լավագույնները

13:47   27 հուլիսի, 2020

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Յուվենտուսի» 9-րդ անընդմեջ չեմպիոնությունն Իտալիայի առաջնությունում:

«Որևէ հաղթանակ հեշտ չի տրվում: Մենք պայքարել ենք հաղթանակների համար, ինչի արդյունքում հասել ենք մեզ համար շատ կարևոր արդյունքի՝ չեմպիոնության:

«Յուվենտուսի» ֆուտբոլիստներին ասել եմ, որ եթե նրանք կարողացել են իմ գլխավորությամբ տիտղոս նվաճել, ապա նրանք, իրոք, լավագույնն են»,- Սարիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Նշենք նաև, որ «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դարձել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած ամենատարեց մարզիչը: Հիմա Սարին 61 տարեկան 6 ամսական է։

Այս ցուցանիշով Սարին գերազանցեց Նիլս Լիդնհոլմին, որը 1983 թվականին «Ռոմայի» հետ Իտալիայի չեմպիոն է դարձել 60 տարեկան 7 ամսականում։

Սարին 2019թ․ հունիսին է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Յուվենտուս»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։