«Ռոմայի» եւ «Լացիոյի» հաղթանակները (ֆոտո, վիդեո)

23:29   26 հուլիսի, 2020

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

54-րդ րոպեին «Ֆիորենտինան» կարողացավ վերականգնել հավասարությունը սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչի գոլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 82-րդ րոպեին։

86-րդ րոպեին «Ռոմայի» հաղթական գոլը դարձյալ 11 մետրանոցից խփեց Վերետուն։

«Ռոման» 64 միավորով 5-րդ տեղում է եւ 4 միավոր առաջ է 6-րդ տեղում գտնվող «Միլանից»։

«Լացիոն» հյուրընկալվեց «Վերոնային» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։

Հռոմեական թիմը 75 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Ատալանտային» եւ չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 2։1 (տեսանյութ)

Ժորդան Վերետու, 45, 11մ, 86, 11մ - Նիկոլա Միլենկովիչ, 54

«Վերոնա» - «Լացիո»՝ 1։5 (տեսանյութ)

Սոֆիան Ամրաբատ, 39, 11մ – Չիրո Իմոբիլե, 45+6, 11մ, 84, 90+4, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 56, Խոակին Կոռեա, 62



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։