Գվարդիոլա․ «Ռեալի» հետ նախորդ խաղի արդյունքը չի ստիպի խաղալ ավելի լավ, պետք է պատրաստվել

15:15   26 հուլիսի, 2020

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

«Երկու թիմերի համար էլ եզրափակիչին համարժեք խաղ կլինի։ Գլխավորը սխալներից խուսափելն է եւ մեր ֆուտբոլը ցուցադրելը։

«Ռեալի» հետ նախորդ խաղի արդյունքը չի ստիպի խաղալ ավելի լավ, պետք է պատրաստվել։ Դեռ երկու շաբաթ ունենք։ Գլխավոր մոտիվացիան հաջորդ փուլ դուրս գալու եւ «Ռեալին» հաղթելու նպատակն է։

Եթե ամեն ինչ լավ լինի նախապատրաստական փուլում, կունենանք հաղթելու հնարավորություն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Մադրիդում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 2։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։