18:08 24 հուլիսի, 2020Դանիայի ավարտված առաջնության արդյունքներով՝ «Հոբրոն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, դուրս մնաց Բարձրագույն խմբից:
NEWS.am Sport-ի հետ զրույցում 24-ամյա կիսապաշտպանը, որը 11 գոլային փոխանցումով ճանաչվել է դանիական Սուպերլիգայի լավագույն ասիստենտ, խոսել է կարիերան շարունակելու տարբերակների մասին:
«Կարող եմ հաստատել, որ իմ ծառայություններով հետաքրքրված են ակումբներ Դանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իսրայելից և Կիպրոսից: Իհարկե, ցանկանում եմ կարիերաս շարունակել Բարձրագույն խումբը ներկայացնող ուժեղ թիմում, սակայն «Հոբրոյից» կհեռանամ միայն այն դեպքում, երբ ստացածս առաջարկը շահավետ լինի թե՜ իմ, և թե՜ ակումբիս համար, հակառակ դեպքում կմնամ «Հոբրոյում», որի հետ ունեմ ևս մեկ տարվա պայմանագիր»,- նշել է Բաբայանը:
NEWS.am Sport-ի տեղեկություններով՝ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև դանիական «Կոպենհագենը» և «Միդտյուլանդը»:
«Այս պահին սեղանին կա առաջարկ հարավից, սակայն այն մեզ չի բավարարում: Մենք բարձր ենք գնահատում Էդգարի որակները և չենք պատրաստվում հրաժարվել նրանից այդ գումարի դիմաց: Մենք դեմ չենք վաճառել նրա տրանսֆերային իրավունքը, սակայն չենք պատրաստվում զիջումների գնալ: Պետք է համբերություն դրսևորենք»,- իր հերթին Bold.dk-ի հետ զրույցում նշել է «Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համեր Սերենսենը:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.