Անդրեյ Բերեզովչուկը համալրեց «Ալաշկերտի» մարզչական շտաբը

16:21   24 հուլիսի, 2020

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը համալրել է ուկրաինացի մասնագետ Անդրեյ Բերեզովչուկը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում ուկրաինացի մարզիչը հանդես է եկել «Նիկոլաև», «Մետալիստ», «Խարկով», «Մետալուրգ» (Դոնեցկ) ակումբներում, ներկայացրել է Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականները:

«Մետալիստի» կազմում 2011/2012 մրցաշրջանում Բերեզովչուկը հասել է մինչև ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, խաղացել է Չեմպիոնների լիգայում: 39-ամյա մասնագետը հանդիսանում է Ուկրաինայի առաջնության արծաթե և հնգակի բրոնզե մեդալակիր:

2015-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց առաջ Բերեզովչուկը խաղացող-մարզիչի կարգավիճակ է ունեցել հարազատ «Մետալիստում», այնուհետև ստացել է ՈՒԵՖԱ մարզչական PRO կարգի արտոնագիր, իսկ վերջերս ընգրկված էր «Լվովում» Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում:

«Ուկրաինայից հետևում էի «Ալաշկերտի» նախորդ հանդիպումներին: «Ալաշկերտը» հիանալի թիմ և շատ պատվախնդիր նպատակներով ղեկավար ունի: Եղիշե Մելիքյանի և ակումբի բոլոր անդամների հետ միասին պետք է այնպես անենք, որ ակումբի խաղը դուր գա երկրպագուներին: Պայքարելու ենք չեմպիոնության և Եվրոպայի լիգայում հնարավորինս առաջ գնալու համար»,- նշել է ուկրաինացի մասնագետը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։