«Փյունիկն» ընկերական խաղում հաղթել է ԲԿՄԱ-ին

13:50   23 հուլիսի, 2020

Երևանի «Փյունիկը» հուլիսի 23-ին ստուգողական հանդիպում է անցկացրել Առաջին խումբը ներկայացնող Երևանի ԲԿՄԱ-ի հետ:

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում տեղի ունեցած խաղում «Փյունիկը» Առաքելյանի, Վարդանյանի, Սարգսյանի և Ազիզյանի գոլերի շնորհիվ հաղթանակ է տարել 4:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը «Փյունիկն» ավարտեց 8-րդ տեղում՝ 26 միավորով:

Ընկերական հանդիպում

«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 4:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։