Դավիդ Կամպանյան՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

16:07   22 հուլիսի, 2020

Վանաձորի «Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան նշանակվել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Կամպանիայի գլխավորած վերջին ակումբը եղել է «Լոռի» ՖԱ-ն:

46-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել օգնական-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանի, ֆիզ. պատրաստության մարզիչ Խորխե Գոմեսի և դարպասապահների մարզիչ Ֆելիքս Ռամիրեզի հետ: Կամպանիայի մարզչական շտաբում իր աշխատանքը կշարունակի նաև մոլդովացի մասնագետ Դենիս Զմեուն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։