09:09 21 հուլիսի, 2020NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 79-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։
Ավարտվեց Հայաստանի առաջնությունը։ #Corner-ը ներկայացնում է ռեպորտաժ «Արարատ-Արմենիա» - «Նոա» չեմպիոնական դիմակայությունից։
«Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Բարձրագույն խմբի չեմպիոն։
Խորեն Բայրամյանը կհամալրի Հայաստանի ազգային հավաքականը։ Կպատմենք ռուսական «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպանի անցած ճանապարհի մասին։
#Corner-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ռոման Բերեզովսկու հետ, որը մտադիր է կենտրոնանալ Հայաստանի հավաքականում իր աշխատանքի վրա։
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլել Իտալիայի առաջնությունում՝ 4 խաղում խփելով 3 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։
Էդգար Բաբայանը՝ Դանիայի առաջնության լավագույն ասիստենտ, «Հոբրոյի» հայ կիսապաշտպանի գոլը ճանաչվել է ամսվա լավագույնը։
Իսպանական La Casa De Papel սերիալի հայ դերասան Հովիկ Կեուչկերյանն այցելել է հայրենիք եւ հանդիպել ազգային թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։
Մարզչական փոփոխություններ Հայաստանում, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը կտեղափոխվի «Նոա»։ Էրիկ Վարդանյանը Բարսելոնայում հանդիպել է Սերխիո Ագուերոյի հետ, Անդրե Կալիսիրը՝ շվեդական «Գյոտեբորգի» ավագ, Արամ Հայրապետյանի «չոր» հանդիպումները Իրանում։
Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշարի փոխարեն կներկայացնենք տեսանյութ՝ նվիրված մեր անպարտելի բանակին։
Միացեք #Corner-ի պաշտոնական էջերին Facebook-ում եւ Instagram-ում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.