Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Ինտերի» դեմ խաղում (ֆոտո)

12:10   20 հուլիսի, 2020

Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի տնային խաղում։

Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասին, որից 1-ն ավարտվել է դարպասի գրավմամբ: Նրա 31 փոխանցումից թիմակիցներին հասել է 83․9 տոկոսը։

31-ամյա ֆուտբոլիստը կատարել է 5 առանցքային փոխանցում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 2 անգամ խլել է գնդակը:

Մխիթարյանը կանոնները չի խախտել։ Նրա դեմ գրանցվել է 2 խախտում։

Արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7.42 գնահատականը՝ հետ մնալով միայն բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյից, որը ստացել է 7.62 գնահատական:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ խաղադաշտում 82 րոպե անցկացրած Մխիթարյանը 57-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։