00:43 19 հուլիսի, 2020Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2։0 հաշվով առավելության հասավ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։
Դուբլի հեղինակ դարձավ «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հուլիսի 19-ին կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
Անգլիայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։0 (տեսանյութ)
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 19, 71
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.