22:35 16 հուլիսի, 2020Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում և իր զորակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինվորներին:
«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:
Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!
Ձեր հետ եմ: Հենո»,- գրել է Մխիթարյանը:
Այս օրերին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.