ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նույն տեղում է

13:40   16 հուլիսի, 2020

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Ազգային թիմերի հանդիպումներ տեղի չեն ունեցել, դասակարգման աղյուսակում եւս ոչ մի փոփոխություն չի գրանցվել։

Հայաստանի հավաքականը 102-րդն է՝ 1213  միավոր։

ՈւԵՖԱ-ի անդամ երկրների հավաքականներից Հայաստանից հետո Էստոնիան, Ֆարերյան կղզիները, Ադրբեջանը, Կոսովոն, Ղազախստանը, Լիտվան, Անդորրան ու Լատվիան։

Առաջին տասնյակում են․

1 (1). Բելգիա՝ 1765 միավոր
2 (2). Ֆրանսիա՝ 1733
3 (3). Բրազիլիա՝ 1712
4 (4). Անգլիա՝ 1661
5 (5). Ուրուգվայ՝ 1645
6 (6). Խորվաթիա՝ 1642
7 (7). Պորտուգալիա՝ 1639
8 (8). Իսպանիա՝ 1636
9 (9). Արգենտինա՝ 1623
10 (10). Կոլումբիա՝ 1622



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։