14:09 16 հուլիսի, 2020«Բարսելոնայի» ղեկավարությունը դիմել է Լոնդոնի «Տոտենհեմին» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ռայան Սեսենյոնի տրանսֆերի հարցով, հաղորդում է Sky Sports-ը։
Կատալոնական ակումբի սկաուտները Սեսենյոնին հետեւում են 2018 թվականից, երբ նա հանդես էր գալիս «Ֆուլհեմում» եւ ճանաչվեց Չեմպիոնշիփի լավագույն ֆուտբոլիստ, Անգլիական ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Սեսենյոն «Տոտենհեմի» հետ հինգ տարվա պայմանագիր է կնքել 2019թ․ օգոստոսի 8-ին։ Գլխավոր թիմում անցկացրել է 12 հանդիպում։
Սեսենյոն 2018 թվականից Անգլիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի խաղացող է, անցկացրել է 10 հանդիպում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.