«Նապոլին» բաց թողեց հաղթանակը, «Միլանը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

23:27   15 հուլիսի, 2020

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ մինչեւ 80-րդ րոպեին հաղթում էր նվազագույն հաշվով, սակայն դաշտի տերերը կարողացան վերջնամասում գոլ խփել եւ խուսափել պարտությունից։

«Նապոլին» 53 միավորով 6-րդն է եւ 1 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռոմայից»։  53 միավոր ունի նաեւ «Միլանը», որը տանը 3։1 հաշվով պարտության մատնեց «Պարմային» եւ 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բոլոնիա» - «Նապոլի»՝ 1։1 (տեսանյութ)

Մուսա Բերոու, 80 - Կոստաս Մանոլաս, 7

«Միլան» - «Պարմա»՝ 3։1 (տեսանյութ)

Ֆրանկ Կեսիե, 55, Ալեսիո Ռոմանյոլի, 59, Հական Չալհանօգլու, 77 - Յասմին Կուրտիչ, 44

«Սամպդորիա» - «Կալյարի»՝ 3։0

Մանոլո Գաբյադինի, 8, Ֆեդերիկո Բոնացոլի, 40, 53

«Ռոմա» - «Վերոնա»՝ 23:45 (Երեւանի ժամանակ)

«Սասուոլո» - «Յուվենտուս»՝ 23:45

«Լեչե» - «Ֆիորենտինա»՝ 23:45

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 23:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։