«Ուրարտուն» նոր ձեռքբերում ունի

14:39   15 հուլիսի, 2020

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Մաքսիմ Մաշնյովի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Տեղափոխությունն «Ուրարտու» ինձ համար քայլ է դեպի առաջ, որովհետև այստեղ եվրոգավաթներում խաղալու հնարավորություն կա, բոլորին չէ, որ տրվում է նման շանս։ Ակումբի կազմում անցկացրած մի քանի մարզումից հասկացել եմ, որ ոչ թե նպատակը, այլ առաջադրված խնդիրը հնարավորինս վեր բարձրանալն է, լավ արդյունք ցույց տալը, որպեսզի դուրս գանք եվրոգավաթներ, առաջնությունում պայքարենք բարձր հորզիոնականների համար, չեմպիոնության համար, նույնը վերաբերում է նաև գավաթի խաղարկությանը: Հիմա դրա համար արվում է ամեն ինչ»,- նշել է 27-ամյա կիսապաշտպանը։

Մաշնյովի վերջին ակումբը «Չայկան» է, որի կազմում նա Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի նախորդ առաջնությունում անցկացրել էր 23 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ։

Մաշնյովը հանդես է եկել ռուսական մի շարք այլ ակումբներում Վլադիվոստոկի «Լուչում», «Բայկալում» և Տուլայի «Արսենալում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։