ՀՖՖ Ակումբների արտոնագրման բողոքարկման կոմիտեն մերժեց 5 ակումբների բողոքարկումը

19:48   13 հուլիսի, 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում հուլիսի 13-ին տեղի ունեցավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները՝ ընդդեմ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշումների, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Նիստի արդյունքում Կոմիտեն որոշեց՝

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «Մասիս ՖԱ» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Արագած» ՀԿ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Ինտեր» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ԴՖԱ» ՓԲԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:

Համաձայն ՀՖՖ Կանոնադրության Հոդված 63-ի, ինչպես նաև ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրության) դրույթների՝ ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի որոշումը միայն Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարանում (ԿԱՍ) ՝ որոշման վերաբերյալ ծանուցելուց հետո աշխատանքային 10 օրվա ընթացքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։