«Լեսթեր Սիթին» պարտվեց «Բորնմութին»՝ 1։4 (տեսանյութ)

23:58   12 հուլիսի, 2020

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բորնմութին» եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։

23-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։

Երկրորդ խաղակեսում «Բորնմութը» երկու րոպեում կարողացավ երկու գոլ խփել։ 66-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի կիսապաշտպան Ջունիոր Ստանիսլասը, 67-րդ րոպեին անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն գրավեց դանիացի Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը։ 83-րդ րոպեին էլ ինքնագոլի հեղինակ դարձավ «Լեսթեր Սիթիի» հյուսիսիռլանդացի պաշտպան Ջոնի Էվանսը։ Սոլանկեն 87-րդ րոպեին ձեւակերպեց դուբլ։

«Լեսթեր Սիթին» 59 միավորով չորրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող «Չելսիից»։ «Բորնմութը» 18-րդն է՝ 31 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բորնմութ» - «Լեսթեր Սիթի»՝ 4։1 (տեսանյութ)

Ջունիոր Ստանիսլաս, 66, 11մ, Դոմինիկ Սոլանկե, 67, 87, Ջոնի Էվանս, 83, ինքնագոլ - Ջեյմի Վարդի, 23

Հեռացում՝ Չագլար Սյոյունջու («Լեսթեր Սիթի»), 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։