Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

01:38   12 հուլիսի, 2020

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Ատալանտային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Հյուրերն առաջինը հասան հաջողության։ Կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան 16-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ 55-րդ րոպեին «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից վերականգնեց հավասարությունը։

80-րդ րոպեին «Ատալանտային» առաջ մղեց ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, որը 68-րդ րոպեին էր դուրս եկել փոխարինման։ Սակայն վերջին րոպեին երկրորդ անգամ 11 մետրանոց նշանակվեց հյուրերի դարպասին։ Ռոնալդուն դարձյալ չվրիպեց։

«Ատալանտան» 67 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ «Լացիոյից»։ «Յուվենտուսը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 2։2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 55, 11մ, 90, 11մ - Դուվան Սապատա, 16, Ռուսլան Մալինովսկի, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։