«Ռոմայի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

23:25   11 հուլիսի, 2020

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց հետնապահներից «Բրեշիային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռոմայի» արգենտինացի պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոն, 62-րդ րոպեին իսպանացի հարձակվող Կառլես Սայոլի փոխանցումից հետո հյուրերի առավելությունը կրկնապատկեց խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչը։ 74-րդ րոպեին հաշիվը 3։0 դարձրեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին։

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտերի պատճառով որակազրկված էր մեկ խաղով եւ չմասնակցեց այս հանդիպմանը։

«Ռոման» 54 միավորով 5-րդ տեղում է, «Բրեշիան» նախավերջինն է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բրեշիա» - «Ռոմա»՝ 0։3 (տեսանյութ)

Ֆեդերիկո Ֆասիո, 48, Նիկոլա Կալինիչ, 62, Նիկոլո Ձանյոլո, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։