«Նորվիչը» պարտվեց 0։4 հաշվով եւ դուրս մնաց Պրեմյեր լիգայից

17:22   11 հուլիսի, 2020

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Նորվիչ Սիթին» ընդունեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ պարտություն կրեց 0։4 հաշվով։

Չորս գոլի հեղինակն էլ անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն է։

«Նորվիչ Սիթին» առաջնության ավարտից երեք տուր առաջ 21 միավորով վերջին տեղում է եւ կորցրեց Պրեմյեր լիգայում մնալու տեսական հնարավորությունը։ 17-րդ տեղում ընթացող «Ուոթֆորդն» ունի 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Նորվիչ Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 0։4 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 11, 45+1, 54, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։