«Յուվենտուսը» 2 ֆուտբոլիստ է առաջարկել Պոգբայի դիմաց

14:19   11 հուլիսի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ամեն գնով ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» Պոգբայի տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է Ադրիեն Ռաբիոյին և Աարոն Ռեմսիին: Մանչեսթերյան ակումբը դեռ չի պատասխանել առաջարկին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու նպատակով բանակցություններ է սկսել Պոգբայի գործակալի՝ Մինո Ռայոլայի հետ:

Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու ցանկություն ունի նաև Մադրիդի «Ռեալը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։