«Բարսելոնայի» կիսապաշտպանը բաց կթողնի «Վալյադոլիդի» դեմ հանդիպումը

12:43   11 հուլիսի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Ռամոսն առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի Լա Լիգայի 35-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ հանդիպումը:

Marca-ի հաղորդմամբ՝ 23-ամյա կիսապաշտպանը կոկորդի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել «Բարսելոնայի» վերջին մարզումը:

Ընթացիկ մրցաշրջանում Արթուրը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Արթուր Ռամոսն արդեն պաշտոնապես համարվում է Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Նա իտալական ակումբին կմիանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

«Վալյադոլիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Երևանի ժամանակով 21:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։