«Ռեալի» յուրահատուկ նվաճումը

10:17   11 հուլիսի, 2020

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի վերջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ալավեսի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

11-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի խփած գոլը «Ռեալի» 500-րդ գոլն էր Զինեդին Զիդանի գլխավորությամբ:

Արքայական ակումբի պատմության մեջ միայն մեկ մարզիչի է հաջողվել ավելի լավ արդյունք գրանցել: Միգել Մունյոսի գլխավորությամբ անցկացրած 605 խաղում «Ռեալը» խփել է 1226 գոլ:

Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալն» անցկացրել է 206 հանդիպում, տարել 138 հաղթանակ, 42 խաղում գրանցել ոչ ոքի և պարտվել 26 խաղերում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։