Եվրոպայի լիգայի 1/4 եւ 1/2 եզրափակիչի զույգերը

17:04   10 հուլիսի, 2020

Տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունը։

1/4 եզրափակիչ

  1. «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) / «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) / «Բազել» (Շվեյցարիա)
  2. ԼԱՍԿ (Ավստրիա) / «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) / «Կոպենհագեն» (Դանիա)
  3. «Ինտեր» (Իտալիա) / «Խետաֆե» (Իսպանիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) / «Բայեր» (Գերմանիա)
  4. «Օլիմպիակոս» (Հունաստան) / «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա) / «Ռոմա» (Իտալիա)

1/2 եզրափակիչ

  1. 1/4 եզրափակիչի չորրորդ զույգի հաղթող - 1/4 եզրափակիչի երկրորդ զույգի հաղթող
  2. 1/4 եզրափակիչի երրորդ զույգի հաղթող - 1/4 եզրափակիչի առաջին զույգի հաղթող

Եզրափակիչ հանդիպումը հյուրընկալող ակումբը կլինի կիսաեզրափակիչի առաջին զույգի հաղթողը։

Քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսին Գերմանիայում։ Բոլոր զույգերում կանցկացվի մեկական հանդիպում։

1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 5-6-ին, քառորդ եզրափակիչը՝ օգոստոսի 10-11-ին, կիսաեզրափակիչը՝ օգոստոսի 16-17-ին, եզրափակիչը օգոստոսի 21-ին Քյոլնում։ Քառորդ եզրափակիչից սկսած բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։