«Սևիլիան» ուժեղ էր «Աթլետիկից» (տեսանյութ)

02:12   10 հուլիսի, 2020

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» «Նուեվո Սան Մամես» ստադիոնում 1:2 հաշվով պարտություն կրեց «Սևիլիայից»:

«Աթլետիկի» միակ գոլը խփեց իսպանացի պաշտպան Անդեր Կապան, իսկ «Սևիլիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգան և իսպանացի հարձակվող Մունիր Էլ-Հադադին:

Այժմ «Սևիլիան» 63 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է, իսկ «Աթլետիկը» 9-րդն է՝ 48 միավորով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Աթլետիկ» - «Սևիլիա»՝ 1:2

Անդեր Կապա, 28 - Էվեր Բանեգա, 69, Մունիր Էլ-Հադադի, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։