«Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չունեցավ «Աստոն Վիլայի» դեմ խաղում (տեսանյութ)

01:12   10 հուլիսի, 2020

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

27-րդ րոպեին խաղի հաշիվը 11 մետրանոցից բացեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը կրկնապատկեց անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը: 58-րդ րոպեին «Աստոն Վիլայի» դարպասը երրորդ գնդակն ուղարկեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան:

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ունի 58 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում: «Աստոն Վիլան» 27 միավորով 19-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3

Բրունու Ֆերնանդեշ, 27 (11մ), Մեյսոն Գրինվուդ, 45+5, Պոլ Պոգբա, 58



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։