Դատարանը հրապարակել է Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ վճիռը

20:43   9 հուլիսի, 2020

Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը «Բարսելոնային» անմեղ է ճանաչել Նեյմարի տեղափոխության վերաբերյալ դատական հայցում, տեղեկացնում է Sport.es-ը:

Նեյմարի նախկին ակումբը՝ բրազիլական «Սանտոսը», դատարան էր դիմել՝ «Բարսելոնայից» պահանջելով Նեյմարի տեղափոխության գործարքում թույլ տված ապօրինությունների համար ակումբին վճարել 61 միլիոն 295 հազար եվրո:

Դատարանի վճռի համաձայն՝ «Բարսելոնան» որևէ սխալ թույլ չի տվել Նեյմարի տեղափոխության գործարքում: «Սանտոսի» հայցը մերժվել է:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ձեռք էր բերել Նեյմարին 2013 թվականի ամռանը՝ բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարելով 57 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։