«Ոսկե գնդակի» ֆավորիտները․ Վան Պերսիի վարկածը

15:06   9 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին նշել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների եռյակի իր տարբերակը՝ չընդգրկելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որոնք նախորդ 12 տարում երկուսով 11 անգամ դարձել են դափնեկիր։

Վան Պերսին առաջին տեղում նշել է Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն։ Եռյակում են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն եւ Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն։

Հիշեցնենք, որ անցած տարի «Ոսկե գնդակին» արժանացել է Լիոնել Մեսին։ 36-ամյա Վան Պերսին անցած տարի ավարտել է կարիերան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։