Սուլշեր․ Եթե հաղթենք մնացած հանդիպումներում, կլինենք լավագույն քառյակում

13:47   9 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը գնահատել է իր ղեկավարած թիմի արդյունքներն ու հնարավորությունները Պրեմյեր լիգայում։

«Եթե կարողանանք հաղթել մնացած հանդիպումներում, առաջնությունը կավարտենք լավագույն քառյակում։ Մենք չենք կարող ապավինել մրցակիցների անհաջողություններին։ Պետք է ինքներս հասնենք արդյունքի եւ հաջորդ մրցաշրջանում լինենք Չեմպիոնների լիգայում։

16 անընդմեջ խաղում պարտություն չկրելը հաղորդում է վստահություն, բայց դա չէ նպատակը, որին պետք է ձգտենք։ Մենք ավելի լավ արդյունքի հնարավորություն կունենանք, եթե լինենք կենտրոնացած»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 33 խաղից հետո 55 միավորով 5-րդ տեղում է եւ 4 միավոր հետ է 34 հանդիպում անցկացրած «Լեսթեր Սիթիից»։

Պրեմյեր լիգայի մնացած խաղերում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Աստոն Վիլայի», «Սաութհեմփթոնի», «Քրիսթալ Փելասի», «Վեստ Հեմի» եւ «Լեսթեր Սիթիի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։