Լուիս Սուարեսը՝ «Բարսելոնայի» բոլոր ժամանակների երրորդ լավագույն ռմբարկու

09:41   9 հուլիսի, 2020

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Էսպանյոլին» (1։0) խփած գոլի շնորհիվ «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կատալոնական թիմում խփած գոլերի քանակը հասցրեց 195-ի եւ դարձավ ակումբի բոլոր ժամանակների երրորդ լավագույն ռմբարկուն։

Նա առաջ անցավ հունգարացի Լադիսլաո Կուբալայից, որը «Բարսելոնայում» խաղացել է 1950-1961-ին։

«Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն արգենտինացի Լիոնել Մեսին է՝ 630 գոլ։ Երկրորդ տեղում է իսպանացի Սեսար Ռոդրիգեսը՝ 232 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։