«Մանչեսթեր Սիթին» ոչ մի հնարավորություն չտվեց «Նյուքասլին»՝ 5։0 (տեսանյութ)

22:56   8 հուլիսի, 2020

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» 69 միավորով երկրորդն է եւ 9 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող «Չելսիից»։ «Նյուքասլը» 13-րդն է՝ 43 միավոր։

«Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդին», որը 51 միավորով բարձրացավ 7-րդ տեղ եւ 1 միավոր է հետ 6-րդ տեղում ընթացող «Վուլվերհեմփթոնից»։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 5։0 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 10, Ռիյադ Մահրեզ, 21, Ֆեդերիկո Ֆերնանդես, 58, ինքնագոլ, Դավիդ Սիլվա, 65, Ռահիմ Ստերլինգ, 90+1

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Ջոն Իգան, 90+3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։