Մարիո Մանջուկիչը՝ «Ինտերի» ուշադրության կենտրոնում

15:43   8 հուլիսի, 2020

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Թուրինի «Յուվենտուսից» Քաթարի «Ալ Դուհաիլ» տեղափոխված աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հարձակվող, 33-ամյա Մարիո Մանջուկիչը կարող է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Իտալիայի առաջնություն:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ 34-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:

Մանջուկիչը 2015-ին էր Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», սակայն չորս մրցաշրջան հիմնական կազմի խաղացող լինելուց հետո իտալական թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի օրոք կորցրեց տեղը։ Այս մրցաշրջանում նա ոչ մի պաշտոնական հանդիպման չէր մասնակցել «Յուվենտուսում»։

Մանջուկիչը հանդես է եկել նաեւ Զագրեբի «Դինամոյում», գերմանական «Վոլֆսբուրգում» եւ Մյունխենի «Բավարիայում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։