Ռոնալդուն՝ յուրահատուկ նվաճման հեղինակ

10:17   8 հուլիսի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն յուրահատուկ նվաճման է հասել Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում:

Ռոնալդուն 17-րդ խաղում անընդմեջ դառնում է գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ: 17 խաղերում 35-ամյա հարձակվողին հաջողվել է խփել 21 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: 

Հիշեցնենք, որ «Միլանը» հաղթանակ տարավ «Յուվենտուսի» նկատմամբ 4:2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։