22:09 7 հուլիսի, 2020Իտալական «Ռոման» գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի կամ Միլանի «Ինտերից» հեռացած իտալացի Լուչանո Սպալետիի թեկնածությունները, եթե պաշտոնանկ անի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։
Իտալական մամուլը վստահ է, որ չորրորդ անընդմեջ պարտությունից հետո «Ռոմայի» ղեկավարությունը պաշտոնանկ կանի Ֆոնսեկային։
Իտալիայի առաջնության հաջորդ տուրում մայրաքաղաքային թիմը հուլիսի 8-ին կընդունի «Պարմային»։
Նախորդ երեք խաղերում «Ռոման» պարտվել է «Միլանին» (0։2), «Ուդինեզեին» (0։2) եւ «Նապոլիին» (1։2)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.