Հայաստանը միացել է ՈւԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

19:11   7 հուլիսի, 2020

Հայաստանը միացել է  ՈւԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈւԵՖԱ-ի և «Դիսնեյ» աշխարհահռչակ ընկերության համագործակցությունն է, հիմքում ընկած է «Դիսնեյի» հերոսների շնորհիվ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։ Մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Հայաստանում կբացվի 30 կենտրոն (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոն, ևս 10-ը՝ Երևանում), որտեղ աղջիկները կկարողանան զբաղվել ֆուտբոլով՝ ընդօրինակելով «Դիսնեյի» հերոսների։

Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրասվեն ՈւԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով։ Դրանից հետո նրանք իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։