Սետիեն. Ավելի ու ավելի քիչ եմ սկսում հասկանալ VAR-ի աշխատանքը

19:22   6 հուլիսի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը դժգոհ է Իսպանիայի առաջնությունում մրցավարների կողմից կիրառվող VAR համակարգի աշխատանքից:

«Ես կարծում էի, որ VAR-ի շնորհիվ ֆուտբոլն ավելի արդար է դարձել, սակայն պարզվում է, որ ոչ: Ավելի ու ավելի քիչ եմ սկսում հասկանալ VAR-ի աշխատանքը»,- Սետիենի խոսքը փոխանցում է AS-ը:

Ավելի վաղ VAR համակարգից իր դժգոհությունն էր հայտնել նաև «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարոտեմուն, որը դիտել էր Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Մադիդի «Ռեալի» հանդիպումը Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում եւ դժգոհ է մրցավարությունից։  VAR-ի կիրառումից հետո 11 մետրանոց էր նշանակվել դաշտի տերերի դարպասին։ Ռամոսի գոլի շնորհիվ Արքայական թիմը հաղթել էր 1։0 հաշվով։

Հիշեցնենք, որ Պրիմերայի 34-րդ տուրում «Բարսելոնան» 4։1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին» եւ առաջատար «Ռեալից» հետ է 4 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։