«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կնքեց Մատիչի հետ

17:09   6 հուլիսի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է համագործակցությունը թիմի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ շարունակել մրցելույթներնս «Մանչեսթեր Յունայթեդում»: Վստահ եմ, որ մեծ հաջողություններ ենք գրանցելու առաջիկա մրցաշրջաններում»,- նոր պայմանագիր կնքելուց հետո նշել է Մատիչը:

Հիշեցնենք, որ Նեմանյա Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2017 թվականին Լոնդոնի «Չելսիից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։