Պիկե․ Արդեն տեւական ժամանակ խաղում ենք նույն սխեմայով, մարզիչը փնտրում է նոր լուծումներ

13:09   6 հուլիսի, 2020

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն Պրիմերայի 34-րդ տուրի խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած 4։1 հաշվով հաղթանակից հետո վստահեցրել է, որ կատալոնական թիմը մինչեւ վերջին տուրի խաղը կպայքարի չեմպիոնի տիղտոսը պաշտպանելու համար։

«Իհարկե, հաճելի չէ մրցաշարային աղյուսակում առաջատարից հետ մնալը, բայց մենք կպայքարենք, որպեսզի փոխենք այս իրադրությունը։ Գիտենք, որ բարդ կլինի, բայց պետք է հաղթել մնացած բոլոր հանդիպումներում։

Վստահ եմ, որ մրցակիցները վերլուծում են մեր խաղը եւ պատրաստված են մոտենում հանդիպումներին։ Մենք արդեն տեւական ժամանակ խաղում ենք նույն սխեմայով, եւ մարզիչը փնտրում է նոր լուծումներ»,- Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» վաստակել է 73 միավոր եւ առաջատար «Ռեալից» հետ է 4 միավոր։ Հուլիսի 8-ին կատալոնական թիմը կմրցի «Էսպանյոլի» հետ։ Լա Լիգայի մրցաշրջանի ավարտին մնացել է 4 տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։