#Corner. Հենոն կմնա «Ռոմայում», սկանդալ Առաջին լիգայում, Կամոյի առաջին գոլը «Կայրաթում»

09:09   6 հուլիսի, 2020

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 77-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

Հետաքրքիր պայքարում ավարտին է մոտենում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։

#Corner-ը պատրաստել է ռեպորտաժ «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» (0:0) խաղից։

«Ալաշկերտն» անցկացրեց առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ։

Սկանդալ Հայաստանի Առաջին լիգայում։ 4 ակումբ եւ 58 անձ որակազրկվել է պայմանավորված հանդիպումների հետեւանքով։

Խոակին Կապառոսն ու նրա օգնականներ Լուսիանո Մարտինն ու Սուրեն Չախալյանը պատմում են Հայաստանի հավաքականում արդեն կատարած աշխատանքի եւ ծրագրերի մասին։

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ, Կամո Հովհաննիսյանն առաջին գոլը խփեց «Կայրաթում», Էդգար Բաբայանն ու Գեղամ Կադիմյանն ընդգրկվել են խորհրդանշական հավաքականներում, Դավիդ Յուրչենկոն խաղաց ավագի թեւկապով, Ռումյան Հովսեփյանը հեռացավ բուլղարական «Արդայից»։

#Corner-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող տաղանդավոր հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Կպատմենք հունգարական «Կիշվարդայում» հանդես եկող պաշտպան Աբով Ավետիսյանի եւ բելգիական «Գենտի» պատանեկան թիմի մարզիչ Հայկ Մելքոնյանի մասին։

Վերջում էլ ավանդույթի համաձայն՝ ֆուտբոլային զվարճալի տեսաշար։

Միացեք #Corner-ի պաշտոնական էջերին Facebook-ում եւ Instagram-ում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.