19:35 5 հուլիսի, 2020«Մերսեդեսի» մրցարշավորդ Վալտերի Բոտասը նվաճեց Ֆորմուլա-1-ի առաջին փուլի հաղթողի կոչումը։ Ավստրիայի Մեծ մրցանակում երկրորդը վերջնագիծ հասավ «Մերսեդեսի» մյուս մրցարշավորդ, աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Լյուիս Հեմիլթոնը, սակայն Ալեքսանդր Ալբոնի հետ բախման պատճառով տուգանվեց եւ գրավեց չորրորդ տեղը։
Երկրորդ տեղը բաժին հասավ «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերին։ Լավագույն եռյակում է նաեւ «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը, որը կարիերայում առաջին անգամ բարձրացավ Ֆորմուլա-1-ի մրցանակային հարթակ։
Ֆորմուլա-1, Ավստրիայի Մեծ մրցանակ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.